«Լրագիր» 30-9-2010- Սեպտեմբերի 30-ին Իրատես դե ֆակտո մամուլի ակումբում խոսելով Հայաստանում մինչեւ հերթական ընտրություն ֆորս-մաժորի հավանականության մասին, Աշոտ Մանուչարյանն ասել է, թե Հայաստանն այժմ այնպիսի վիճակում է, որ ցանկացած պահի իրավիճակը կարող է դառնալ ֆորս-մաժորային: Ըստ Աշոտ Մանուչարյանի, օրինակ Ղարաբաղի հարցում դրանից հնարավոր եղավ խուսափել, քանի որ Ռուսաստանը որդեգրեց որոշակի հստակ դիրքորոշում: Նրա խոսքով, եթե այդ դիրքորոշումը վաղը փոխվի, ապա կլինի ֆորս-մաժոր:
Նույնը, ըստ Աշոտ Մանուչարյանի, Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոյի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության դեպքում: Մանուչարյանը նշում է, որ բանն ընդ որում միայն Ռուսաստանը չէ: Ռուսաստանը, ըստ Մանուչարյանի, Հարավային Կովկասում եւ Հայաստանում պարտվում է Արեւմուտքին, իսկ դա էլ տեսնելով Չինաստանն է փորձում մուտք գործել տարածաշրջան եւ հակազդել արեւմտյան էքսպանսիային: Աշոտ Մանուչարյանի խոսքով,այդ հարցում Չինաստանն ունի բավական լուրջ դաշնակից ի դեմս Իրանի: Մանուչարյանը նշում է, որ զգալի թվով չինացիներ են սկսել բնակվել Վրաստանում: Ի դեպ, նա նաեւ նկատում է, որ Վրաստանն այժմ մեծ հաղոփոխական ազդեցություն ունի Հայաստանի վրա: Մանուչարյանը նկատի ունի այն, որ Սահակաշվիլին իր իշխանության տարիներին թույլ տալով արտաքին քաղաքական լուրջ սխալներ, այդուհանդերձ ներքին կյանքում կատարել է տպավորիչ փոփոխություններ, որոնց ականատես են լինում Վրաստանում հանգստացող հարյուր հազարավոր քաղաքացիներ եւ երկրում բիզնես սկսած բազմաթիվ հայ գործարարներ: Ըստ Աշոտ Մանուչարյանի, Վրաստանն այժմ մեծ թափով կլանում է Հայաստանի միջին խավին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment