HayNews.am. 30-9-2010- Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը բացեիբաց մերժող, այն «միջազգային սուտ» համարող թուրքերի նկատմամբ սահմանված պատիժն անփոփոխ է մնացել: Շվեյցարիայի վճռաբեկ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել վերջիններիս նկատմամբ առաջին ատյանի դատարանի վճիռը, այն է՝ 150 օր կալանք և 30 շվեյցարական ֆրանկ տուգանք: DHA-ի փոխանցմամբ՝ Ալի Մերջանը և նրա 2 ընկերները պատրաստվում են դիմել Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը:
Նշենք, որ շվեյցարական օրենքներով Հայոց ցեղասպանությունը մերժելը համարվում է հանցագործություն և պատժվում է քրեորեն:
Մի քանի ամիս առաջ Ալի Մերջանը՝ իր 2 ընկերների հետ «Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է» անունով մի «սեմինար» էր կազմակերպել, որից հետո շվեյցարական իրավապահ մարմինների կողմից բանտ էին ուղարկվել:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment