Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը դարձավ 8-րդ հայ մարզիկը, ով անկախ Հայաստանի պատմության ընթացքում դառնում է աշխարհի չեմպիոն (խոսքը միայն օլիմպիական մարզաձևերի մասին է): Գյումրեցի ծանրորդը նաև առաջին հայ ծանրորդն է, ով տղամարդկանց պայքարում չեմպիոն է դառնում Հայաստանի դրոշի ներքո: 2009թ. Նազիկ Ավդալյանը նվաճեց ոսկե մեդալ կանանց պայքարում` Հայաստան բերելով առաջին ոսկե մեդալը ծանրամարտի աշխարհի առաջնություններում:
22-ամյա Տիգրանը 6-րդ մեդալը նվաճեց մեծահասակների խոշոր մրցաշարերում: Մարտիրոսյանը 2 անգամ չեմպիոն է հռչակվել Եվրոպայում և մեկ անգամ դարձել փոխչեմպիոն: Աշխարհի առաջնությունում նա մեկ արծաթ ուներ իր ակտիվում, որին ավելացրեց ոսկին: Իսկ 2008թ. օլիմպիական խաղերում Տիգրանը դարձել էր բրոնզե մեդալակիր:
Հայաստանի դրոշի ներքո ոսկե մեդալներ նվաճած մարզիկները.
Նշան Մունչյան (բռնցքամարտ) - 1993
Աղասի Մանուկյան (հհ ըմբշամարտ) - 1993
Մնացական Իսկանդարյան (հհ ըմբշամարտ) - 1991, 1994
Արայիկ Գևորգյան (ազատ ոճի ըմբշամարտ) - 1995, 1997, 1998
Վաղինակ Գալստյան (հհ ըմբշամարտ) - 2001
Արամ Մարգարյան (ազատ ոճի ըմբշամարտ) - 2002
Նազիկ Ավդալյան (ծանրամարտ) - 2009
Տիգրան Գ. Մարտիրոսյան (ծանրամարտ) - 2010

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment