Friday, September 24, 2010

Իրաքը Հայաստանում դեսպանատուն կբացի

News.am. 24-9-2010- ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է իր իրաքցի գործընկերոջ Հոշյար Զեբարիի հետ:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Իրաքի հետ համագործակցության զարգացումը եւ հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել վերաբացել Բաղդադում Հայաստանի դեսպանությունը:
Իրաքի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով Հայաստանի ղեկավարությանը դեսպանություն հիմնելու համար, ասել է, որ իր կառավարությունը եւս մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություն հիմնել Երեւանում: Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Հոշյար Զեբարին ներկայացրել է Իրաքում իրադրության կայունության հաստատմանն ուղղված իշխանությունների ջանքերը եւ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության ձեւավորման շուրջ ընթացող բանակցությունները:

No comments: