Thursday, September 30, 2010

Այս տարվա ընթացքում ամբողջ աշխարհում 90 լրագրող է սպանվել

HayNews.am. 30-9-2010- 2010 թ-ի սկզբից մինչև այսօր աշխարհում իրենց մասնագիտական պարտականությունը կատարելու ժամանակ սպանվել է 90 լրագրող: Այս տվյալը հրապարակել է Ժնևում գտնվող Press Emblem Campaign միջազգային կազմակերպությունը: Ըստ այդ նույն կազմակերպության, լրագրողների համար աշխարհի ամենավտանգավոր երկրներն են համարվում Մեքսիկան, որտեղ այս տարվա ընթացքում սպանվել է 13 լրագրող, Հոնդուրասն ու Պակիստանը (9-ական լրագրող):
Այդ նույն ժամանակահատվածում 5 լրագրող զոհվել է Իրաքում, 5 լրագրող էլ` Ռուսաստանում` Հյուսիսային Կովկասում:

No comments: