Tert.am. 30-9-2010- Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդին և նրա կուսակիցներին թույլատրել է նամազ անել Անիի ավերակներում: Այս մասին տեղեկացնում է CNNTurk-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ, ի պատասխան Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցված պատարագի, պատրաստվում է իր 40 կուսակցիների հետ հոկտեմբերի 1-ին ուրբաթօրյա նամազ անել Ալփասլանի կողմից 1064թ. մզկիթի վերածված Անիի Մայր տաճարում: Milliyet–ի փոխանցմամբ, Բահչելին պատրաստվում է իր հետ Անիի ավերակներ տանել 5000 մուսուլման հավատացյալների։
Բահչելիի այս հայտարարությանը հակազդեցություն էր ցույց տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը` թուրք ազգայնականի այդ նախաձեռնությունն անվանելով քաղաքական շոու: Իսկ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը, անդրադառնալով Բահչելիի հայտարարությանը, ընդգծել էր, որ Բահչելիի այդ նախաձեռնությունը կարող է հակասել Թուրքիայի Սահմանադրությանը:
Ավելի ուշ հայտարարությամբ հանդես էին եկել «Ազգայնական շարժում» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ նշելով, որ անկախ այն բանից, թե թուրքական իշխանություններն ինչ պատասխան կտան Անիի ավերակներում Դևլեթ Բահչելիի նախաձեռնությանը, վաղը` հոկտեմբերի 1-ին, իրենք նամազ են անելու Անիի Մայր տաճարում:
Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը 989թ. հիմնել է հայկական ճարտարապետության գոհարների շարքին դասվող Անիի Մայր տաճարը` Անիի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին: Վանքի շինարարական աշխատանքերը 1001թ. ավարտին է հասցրել Գագիկ Ա Բագրատունու կինը` Կատրիդե թագուհին, իսկ ճարտարապետը եղել է Տրդատը:
Թուրքական աղբյուրներում Անիի մայր տաճարը հիշատակվում է որպես Ֆեթհիյե մզկիթ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment