Thursday, September 30, 2010

ՀՆԴԿԱԿԱՆ ԹԵՐԹԸ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՄԱՐԵԼ Է ՏԵՌՈՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Հնդկական հեղինակավոր The Asian Age օրաթերթը, սեպտեմբերի 26-ի համարում հրապարակել է “Ադրբեջանը հանդես է գալիս որպես տեռորի կենտրոն” խորագրով մի հոդված: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես մահացու զենքերի մաքսանենգությամբ զբաղվող կենտրոն. զենքեր, որոնք կարող են օգտագործվել Հնդկաստանում, Պակիստանյան խբմավորումների կողմից: Հատուկ ծառայությունները պարզել են, որ Պակիստանյան խմբավորումները Ադրբեջանից զենք են ներկրում Աֆղանստանի սահմանով: Աղբյուրները նշում են, որ Լաշքար-է-Թայաբա խմբավորումը արդեն իր բազաներն է հիմնել Ադրբեջանում և ծովածոցի երկրներում:

No comments: