Thursday, September 30, 2010

Նոր դոլարը` Օբամայի ու Բարբիի նկարներո՞վ

Report.am. 30-9-2010- Այսօր ավարտվեց ամերիկյան դոլարի արտաքին տեսքի փոփոխման նպատակով կազմակերպված դիզայներական մրցույթը, որ կոչվում էր Dollar ReDe$ign Project: Մրցույթի նպատակը ԱՄՆ տարադրամն ավելի գրավիչ ու ժամանակակիից դարձնելն է: Չնայած դրան` Միացյալ Նահանգների պետական գանձարանը հայտարարել է, որ մրցույթի հետ կապ չունի եւ կտրուկ փոփոխությունների չի համաձայնի: Այդ հայտարարությունըչ չի խանգարել, որպեսզի դոլարի վերաբերյալ իրենց պատկերացումները ներկայացնեն 200 մասնակիցներ, իսկ եզրափակիչում հայտնվել է նրանցից 61-ը: Տեղի է ունեցել ինտերնետային քվեարկություն, որին կարող էին մասնակցել բոլորը, այդ թվում` ոչ ԱՄՆ բնակիչներ: Ամենաուշագրավ տարբերակները Բարաք Օբամայի, Նիլ Արմսթրոնգի եւ վարդագույն` Բարբի տիկնիկի պատկերով թղթադրամներն են: Գերմանացի մի ուսանող, օրինակ, առաջարկել է հարյուրդոլարանոցի նոր տարբերակ` Apple ընկերության հիմնադրի` Սթիվ Ջոբսի նկարով: Ի դեպ, մեկ դոլարանոց թղթադրամի համար հայտարարված մրցույթում հաղթել է ամերիկա-բրիտանական դիզայներական ընկերության առաջարկը, համաձայն որի Ջորջ Վաշինգտոնին թղթադրամի վրա պետք է փոխարինի Բարաք Օբաման, ով առայժմ չի ներկայացրել նոր դոլարի վերաբերյալ իր պատկերացումները:

No comments: