Սեպտեմբերի 11-21-ը ես հերթական անգամ եղա Արևմտյան Հայաստանում, նորից գնացի Մուշ, Վան ու դեռ հայերեն անունները պահպանվող բազմաթիվ այլ վայրեր։ Սեպտեմբերի 26-28-ը ես մեկ անգամ էլ գնացի Արևմտյան Հայաստան՝ Կարս, Անի, Բայազետ, Վան, Բիթլիս, Մուշ։ Կիրակի օրը՝ սեպտեմբերի 26-ին, հայ ուխտավորների փոքր խմբին Սուրբ Խաչը հսկող թուրք ոստիկաններն փորձեցին արգելել Հայր Մերը աղոթել։ Շատ տհաճ էր։ Մենք քաշքշուքներով վերջացրինք «զհաց մեր հանապազօրը»։ Ներքոշարադրյալը, սակայն, այդ մասին չէ, այլ նախորդող կիրակի՝ սեպտեմբերի 19-ի պատարագի մասին։ Կարծում եմ, ուշ չէ այս գիրը կարդալը։
Մինչ հայ հոգևորականները Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին շրջապատած` ծնծղաները թափահարելով կիսաքանդ մատուռից շարժվում էին դեպի Սուրբ Խաչ` 95 տարի անց առաջին անգամ մատուցելու Սուրբ Պատարագ, մի քանի հարյուր հայեր` գերազանցապես Պոլսից ու Սփյուռքից, պտտվում էին եկեղեցու շուրջը, անվերջ ու անթարթ նայում ծովին, մոմեր վառում եկեղեցու հարևանությամբ դրված սև մոմարաններում ու արտասվում:
Յոթանասունն անց մի տղամարդ չոքել էր եկեղեցու պատի զարդաքանդակների տակ ու հայացքն ուղղած դեպի վեր, անձայն աղոթում էր ու արտասվում:
Միջահասակ մի կին կանգնել էր մոմամանի կողքին ու սնքրտալուց չէր կարողանում վառել բաց դեղնավուն մոմը:
Մեկ այլ կին քայլում էր եկեղեցու այգում թափված ու հազար տարվա արևից ծեծված խաչքարների արանքով ու լացում էր ամբողջ մարմնով:
Բայց Սուրբ Խաչն արժանի էր ավելի շատ հայերի ներկայության, ավելի շատ հայ արտասվողների, ավելի շատ հայ աղոթողների, ավելի շատ իր շուրջը պտտվող հավատացյալների: Վանա մեր ծովը, ծովի վճիտ կապտականաչավուն ալիքներն արժանի էին ու կարոտ ավելի շատ հայ աչքերի:
Սեպտեմբերի 19-ի կեսօրին, սակայն, ընդամենը մի քանի տասնյակ հայեր էին եկել Հայաստանից, մի քանի տասնյակը` Սփյուռքից, այսպիսով անսալով Հայաստանի իշխանությունների ու Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների (Մայր Աթոռ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Երուսաղեմի պատրիարքություն) հորդորին, այն է` հենց այդ օրը` սեպտեմբերի 19-ին, չլինել Աղթամարում ու չմասնակցել, նրանց խոսքերով` թուրքական շոուին:
Բայց դա շոու չէր:
Աղթամարում գտնվելն էլ բավարար էր` զգալու այն էներգետիկան, այն ձգողականությունը, որ տիրում էր ողջ կղզու վրա:
Դա շոու չէր:
Դա հավաքական սգո պատարագ էր 1915-ի անմեղ զոհերի համար, թեև պատարագիչ Արամ արքեպիսկոպոսը որևէ կերպ չհիշատակեց որևէ թիվ:
Դա իմ տեսած ամենատխուր պատարագն էր։
Վերջին անգամ Սուրբ Խաչում պատարագ էր մատուցվել 1915թ.` Օսմանյան կայսրության կործանման վերջին տարիներին և Հայոց ցեղապանության նախօրեին: Ավելի քան 95 տարի անց մատուցվեց առաջին պատարագը և չնայած թուրքական կողմի նախնական հավաստիացումներին, եկեղեցու վրա խաչ չտեղադրվեց: Հայ աշխարհիկ ու եկեղեցական իշխանությունների բոյկոտի պատճառը Սուրբ Խաչի վրա խոստացված խաչը չտեղադրելն էր: Հայաստանցի հայերին ուղղակի կարելի էր մատների վրա հաշվել, չհաշված մի քանի տասնյակ հայ լրագրողները, որոնց մեծ մասի այցը Վան ֆինասավորել էին միջազգային տարբեր կազմակերպություններ: Սփյուռքահայ թերթերը լրագրողներ չէին ուղարկել, թեեև Թուրքիայի վարչապետի գրասենյակը հրավերներ էր ուղարկել` խոստանալով ապահովել այցի բոլոր ծախսերը:
Սուրբ Խաչը կառուցվել է 10-րդ դարի սկզբին` Վասպուրականի Գագիկ Առաջին Արծրունի թագավորի օրոք: Ճարտարապետ Մանվելի նախագծով կառուցված եկեղեցին եղել է Վասպուրականի Արծրունյաց տան կաթողիկոսանիստ եկեղեցին: Նույն` 10-րդ դարում` քաղաքական բարդ իրադրության պատճառով Ամենայն Հայոց հինգ կաթողիկոսներ նստել են հենց Աղթամարում: Երբ Արարատյան աշխարհում պայմանները քիչ թե շատ տանելի դարձան, Ամենայն Հայոց կաթողիկոսությունը տեղափոխվեց Արգինա` Անի: Սրանից հետո Աղթամարում այլևս Ամենայն Հայոց կաթողիկոս չի նստել: Սակայն Աղթամարի միաբանությունը, չկամենալով կորցնել կաթողիկոսական աթոռի հիշատակը, շարունակեցին ընտրված առաջնորդ-վանահորը կաթողիկոս ձեռնադրել:
Տասներորդ դարի հայերը կարողացել են համաշխարհային մշակույթին նման ժառանգություն թողնել, մինչդեռ 21-րդ դարի թուրքերը "չկարողացան" մի խաչ վեր հանել: Թուրքերը մեկ ասում էին` ժամանակը չբավարարեց, մեկ ասում էին` շատ ծանր է խաչը, ժամանակ է պետք բարձրացնելու համար, մեկ ասում էին` մահմեդական երկրում ի՞նչ խաչ, մեկ էլ, թե` սեպտեմբերի 19-ից մի քանի շաբաթ հետո են դնելու: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ չէին միջոցառումը մի քանի շաբաթ կամ մի քանի ամիս հետաձգում և այնպիսի պատարագ մատուցում, որպեսզի Հայաստանից էլ հայեր գան: Խաչը, որը պարզվում է ոչ թե 200 կգ. էր, ինչպես պնդում էին թուրքերը (և այսպիսով` պատրվակ բերում, թե կվնասի գմբեթը), այլ ընդամենը 76 կգ, դրվել էր եկեղեցու հենց հարևանությամբ:
Վանի նահանգապետարանն ամեն ինչ արել էր, որպեսզի ապահովվի մարդկանց մեծ ներկայություն տեղացի բնակիչների հաշվին: Պատարագի օրը մահմեդական քրդերը և թուրքերը մի քանի անգամ գերազանցում էին քրիստոնյա հայերին: Նրանցից շատերը եկել էին հետաքրքրությունից դրդված, մի մասը պարզապես ընտանիքի հետ իր կիրակնօրյա հանգիստն էր անցկացնում Վանա ծովում, Աղթամարում ու ծովափում:
"Սիրելի հայ բարեկամներ, բարով եկաք Վան", ասում էր քաղաքում փակցված ցուցապաստառը: Սակայն որևէ տեղ այդպես էլ չէր գրվել, որ Աղթամարի Սուրբ Խաչը հայկական է, չկար "հայ, հայկական" անունը: Մյուս կողմից, տեղական "Վան թայմս" թրքատառ օրաթերթը Պոլսի "Ակոս"-ի հետ համագործակցությամբ իր սեպտեմբերի 17-ի համարի մի քանի էջերը տպագրել էր արևմտահայերենով: "Ի՞նչ եղավ Վանի վանքերուն" ընդարձակ հրապարակման մեջ նկարված է Վանա ծովն ու նրա շրջակայքում տեղակայված մոտ հարյուր վանքերի անունները: Նրանց մեծ մասը խոնարհվել է, ավերվել, թալանվել կամ դեռ կիսականգուն է:
Աղթամարը, Սուրբ Խաչը արժանի էին ավելի շատ հայերի ներկայության, ավելի շատ հայ արտասվողների, ավելի շատ հայ աղոթողների, ավելի շատ Սուրբ Խաչի շուրջ պտտվողների: Վանա մեր ծովը, ծովի կապտականաչավուն ալիքներն արժանի էին ավելի շատ հայ աչքերի:
ԹԱԹՈւԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Սիվիլիթասի փորձագետ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment