Thursday, September 30, 2010

Պատմում է Արցախի պատգամավորը. «Մենք 120 օր շարունակ ռմբակոծել ենք Ստեփանակերտը, և ոչ մի ստեփանակերտցի իր բնակավայրը չի լքել, ու՞ր եք փախչում, վախկոտնե΄ր»

HayNews.am. 30-9-2010- «Մենք այստեղ` Լեռնային Ղարաբաղում, ի տարբերություն միջազգային հանրության, լավ հիշողություն ունենք»: Ըստ «Հայոց Աշխարհի» ասել է Վահրամ Աթանեսյանը, ով նաև նշել է. « Չենք մոռացել Ադրբեջանի պետքարտուղար Շ. Հաջիևան ինչպես էր ամոթանք տալիս Ֆիզուլիի բնակչությանը` հրամայելով մնալ իրենց տեղերում. «Մենք 120 օր շարունակ ռմբակոծել ենք Ստեփանակերտը, և ոչ մի ստեփանակերտցի իր բնակավայրը չի լքել, ու՞ր եք փախչում, վախկոտնե΄ր»:
Ըստ Աթանեսյանի` սա պետական վերաբերմունք է սեփական քաղաքացիների նկատմամբ. «Նրանք պարզապես փորձում էին օգտագործել, զոհաբերել խաղաղ բնակչությանն իրենց քաղաքական նպատակները աշխարհին հասկանալի դարձնելու, մեր գործողությունների հետևանքով առաջացած «հումանիտար ճգնաժամը» միջազգային հանրության աչքը խոթելու համար»:

No comments: