Thursday, September 16, 2010

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները փակ հանդիպում են ունեցել Ստամբուլում

Սեպտեմբերի 15-ին, Ստամբուլում ընթացող թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում, հանդիպել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Աբդուլա Գյուլն ու Իլհամ Ալիեւը:
Հանդիպումը փակ է եղել եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել ներկա լինել այդ հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:

No comments: