Wednesday, September 15, 2010

ՍԵՖԻԼՅԱՆԸ ՆՇԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ

Ստեփանակերտի իշխանությունները ներքին կազմակերպվածություն ունեն, դրական քայլեր են կատարվում, ասել է Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքով, դրական ընթացք կա նաև ազատագրված տարածքների վերաբնակեցման ուղղությամբ: Ջանքեր են գործադրվում վերաբնակիչների բնակության պայմանները բարելավելու համար:
Ւնչ վերաբերում է բանակցային գործընթացին, այստեղ դրական բան չկա, ասել է Սեֆիլյանը: Նա կոչ է արել Ղարաբաղի իշխանություններին, որ երբ համանախագահները Բաքվում Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ հանդիպումից հետո գալիս են Ղարաբաղ, չհանդիպել նրանց հետ, քանի որ նրանք Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ընդամենը դիտում են որպես հայ համայնքի ներկայացուցիչներ:

No comments: