Tert.am. 15-9-2010- Եթե, ինչպես Ադրբեջանն է պնդում, ԼՂՀ և նրա հարակից տարածքները գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո, ապա ինչո՞ւ է հրադադար հաստատելու համար եռակողմ համաձայնագիր կքնվել: Այսօր Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեկնարկած «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով քննության ընթացքում այս հարցն ադրբեջանցի դիմումատուներին ու Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներին է ուղղել ՄԻԵԴ դատավոր, նիդերլանդացի Էգբերտ Մայերը:
Մինչև այդ հնչած ելույթներում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն անդրադարձել է խնդրին ու փաստարկված ներկայացրել, որ ԼՂՀ և հարակից տարածքներում արդյունավետ վերահսկողություն իրականացնում են միայն ԼՂՀ իշխանությունները, և այդ տարածքները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության իրավասության և վերահսկողության ներքո: Հիմնվելով այս իրողության վրա` ՀՀ կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ադրբեջանցի դիմումատուների գանգատը չի տեղավորվում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջների տիրույթում և ՄԻԵԴ կողմից դիտարկման ենթակա չէ:
Ադրբեջանի շահերի ներկայացուցիչների թիմից որևէ մեկը չի կարողացել պատասխանել ՄԻԵԴ-ի դատավոր Ալվինա Գյուլումյանի այս հարցին, թե ե՞րբ է ընդունվել և ուժի մեջ մտել Ադրբեջանի Հողային օրենսգիրքը:
Ի դեպ, որպես «երրորդ կողմ» գործում ներգրավված Ադրբեջանի կառավարությանը ներկայացնող թիմը, բացի պաշտոնական ներկայացուցիչ Ջ. Ասգարովից, ամբողջությամբ բաղկացած է օտարերկրյա մասնագետներից:
Ի տարբերություն Ադրբեջանի՝ ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնում է տեղի մասնագետների խումբը` Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ:
ՄԻԵԴ իսպանացի դատավոր Լուիս Լոպես Գուերան ադրբեջանցիներից հետարքրվել է, թե նրանք իրենց տները վերադառնալու խնդրանքով «դիմե՞լ են արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին»: Ի պատասխան՝ Չիրագովի և մյուսների ներկայացուցիչները հայտնել են, որ դիմումատուները ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանի չեն դիմել, քանի որ նշված տարածքները այդ պետությունները չեն վերահսկում: «Իսկ Լեռնային Ղարաբաղի՞ն»,- հարցը կրկնել է դատավորը: Մեծ պալատի լսումները նախագահող ֆրանսիացի Ժան պոլ Կոստան դիտողություն է արել ադրբեջանական պատվիրակությանը` հորդորելով, որ դատավորների հարցերին պատասխանեն ըստ էության և չկրկնեն այն, ինչ արդեն հայտնել են դատարանին:
Նշենք, որ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Ստրասբուրգում ընթացող լսումներին ադրբեջանցի հիմնական դիմումատուն չի մասնակցում:
Քննարկումներին մասնակցելու նպատակով Էլհան և Ադիշիրին Չիրագովները ժամանել են Եվրոպա, սակայն Ստրասբուրգ չեն հասել:
Գործի քննությանը ադրբեջանցիներից ներկա են եղել երկուսը` Ակիֆ Հասանովն ու Ֆեհրեդին Փաշաևը:
Հիշեցնենք, որ Ստրասբուրգում այսօր մեկնարկել են նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment