Thursday, September 30, 2010

Սկանդալ. Աթաթուրքի նավի վրա պոռնկությամբ են զբաղվել

Aysor.am. 30-9-2010- Նավի վրա, որը անցած դարի սկզբին պատկանել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, ռուս և ուկրաինացի մարմնավաճառները պոռնկությամբ են զբաղվել: Ինչպես հաղորդում է Ինտերնովոստի.ռու-ն, նավը կալանվել է թուրքական ոստիկանության կողմից:
Պարզվել է, որ նավի վրա գտնվող ութ կանայք և երկու աղջիկները, ենթադրաբար, մարմնավաճառներ են: Բոլորն ուղարկվել են Անթալիայի բուժհաստատություններ` զննում անցնելու նպատակով: Այժմ նավի վրա գտնվողները թուրքական ոստիկանության հսկողության տակ են:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` 136 մետր երկարությամբ նավը վարձակալության է հանձնվել ոմն գործարարի Թուրքիայի ֆինանսների նախարարության կողմից:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 14 մարդ, այդ թվում` օտարազգի գործարարներ: Ըստ աղբյուրի` ձերբակալվածներից մեկը ներկայացել է որպես Ղազախստանի վարչապետի օգնական:
Տեղի ունեցածի կապակցությամբ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմետ Շիմշեկը հայտարարել է, որ իր հրամանով նավն այսուհետ արգելվում է վարձակալել և այն պետք է հանձնել մշակույթի նախարարությանը:
«Եթե վարձակալած ընկերությունը չհամաձայնվի վարձակալության արգելքի հետ, մենք կդիմենք դատարան», - ասել է թուրք նախարարը:

No comments: