Thursday, September 16, 2010

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Ռոբերտ Գեյթսի և Անատոլի Սերդյուկովի հանդիպումը։ Բացի ռուս-ամերիկյան հարաբերություններից, հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Իրանի միջուկային ծրագիրը, ռուս-վրացական և արցախյան հակամարտությունները։ Հանդիպումը տևել է չորս ժամ։ Ռոբերտ Գեյթսն իր անհանգստությունն է հայտնել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է գործողությունների թափանցիկություն ապահովի հակամարտությունների շրջաններում։ «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ Պենտագոնի ներկայացուցիչն ասել է, թե հանդիպման ժամանակ Վրաստանին տրամադրվող ԱՄՆ օգնության հարցն ուղղակիորեն չի քննարկվել։

No comments: