Tert.am. 16-9-2010- Ստամբուլում Թուրքիայի և Ադրբեջանի միջև Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա ինչպես միշտ խոսել է թուրք-ադրբեջանական դարավոր բարեկամության ու եղբայրության մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին՝ Ալիևն ասել է, որ այն Բաքվի և Անկարային քննարկման հիմնական թեման է։ «Այսօր ևս մենք կարծիքների լայն փոխանակում անցկացրինք այդ թեմայով։ Թուրքիան բոլոր ժամանակներում աջակցել է Ադրբեջանին, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար տարբեր ձևերով ջանքեր է գործադրել»։
Նա հավելել է, որ այսուհետ ևս այդ թեման լինելու է Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում։
Ըստ նրա՝ Թուրքիայի հզորացումը նշանակում է նաև Ադրբեջանի հզորացում։ «Այսօրվա Թուրքիան 10 տարի առաջվա Թուրքիան չէ։ Թուրքիան մեծ և ուժեղ երկիր է։ Մենք եղբայրներ ենք, այդ եղբայրությունը մեր արյան մեջ է, և այն փոխանցվում է սերնդեսերունդ։ Այդ պատճառով էլ Թուրքիայի հզորացումը դրական գործոն է ղարաբաղյան հակամարտության լուծման գործում։ Թուրքական կառավարությունը հարցի լուծման համար ակտիվ քաղաքականություն է վարում։ Ես վստահ եմ, որ դա դրական արդյունք կտա և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- ասել է Ալիևը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment