Thursday, September 16, 2010

Էրդողանը սկսել է շոուն. Աղթամարի բացումը հանդուրժողականության արտահայտություն է

Այն, որ Անկարան թույլատրել է տարին մեկ անգամ պատարագ մատուցել Աղթամարի Սուրբ խաչ հայկական եկեղեցում, խոսում է Թուրքիայի` տարբեր կրոնների նկատմամբ ցուցաբերած հանդուժողականության մասին: Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ, այս մասին Ստամբուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մեզանից առաջ ոչ մի կառավարություն նման բան չէր եղել: Առաջինը մենք դա արեցինք: Վերանորոգեցինք և թույլատրեցինք տարին մեկ անգամ պատարագ մատուցել այնտեղ, ինչպես դա եղավ Սյումելա վանքում: Դա թուրքական հանդուրժողականության վկայությունն է»,- հայտարարել է Թայիփ Էրդողանը` պատասխանելով Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու առնչությամբ ադրբեջանցի լրագրողի հարցին:

«Ցանկանում ենք, որ մեր նկատմամբ էլ ցուցաբերվի նույն մոտեցումը, հանդուրժողականությունը և մեր քայլերն անպատասխան չմնան, ինչին և հավատում ենք»,- ավելացրել է Էրդողանը:

No comments: