Thursday, September 30, 2010

Թուրքիան Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է. Գիլաուրի

Tert.am. 30-9-2010- Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին հայտարարել է, որ Թուրքիան իր երկրի ամենախոշոր առևտրային գործընկերն է։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ելույթ ունենալով Ստամբուլում Սևծովյան 2–րդ տնտեսական և էներգետիկ ֆորումի բացմանը՝ Գիլաուրին ասել է, որ Թուրքիային է պատկանում Վրաստանում ներդրումների ամենամեծ ծավալը՝ ընդգծելով Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղի նախագծի կարևորությունը և հավելելով, որ Թուրքիայի ու Վրաստանի էներգետիկայի նախարարները պայմանագիր են ստորագրել երկու երկրների միջև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին այն բանից հետո, երբ Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը մեծացրել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի պահանջարկը։

No comments: