Tuesday, September 7, 2010

Սաուդաբաևը դատապարտել է սահմանային միջադեպը

Հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպը խստորեն դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքատուղար և արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը: Նա մտահոգություն է հայտնել հաճախակիացող սահմանային միջադեպերի առնչությամբ:
«Զինադադարի ցանկացած խախտում կապակայունացնի բանակցությունների գործընթացը և կսահմանափակի կառուցողական երկխոսությունը շարունակելու հնարավորությունը»,- ասել է նա:

Սաուդաբաևը միացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը և կողմերին կոչ արել ցուցաբերել զսպվածություն:


No comments: