«Լրագիր» 24-9-2010- Սերժ Սարգսյանը հարցազրույց տալով ուկրաինական հեռուստատեսության Առաջին ալիքին, հայտարարել է, որ Հայաստանը չի կարող Ռուսաստանին մեղադրել, որ այդ երկիրը զենք է վաճառում Ադրբեջանին: «Այն, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է ձեռք բերում, մեզ համար նորություն չէ, բայց Հայաստանը չի կարող մեղադրել Ռուսաստանին դրա համար, իհարկե մենք կարող ենք դժգոհել, դա մեր գործն է, բայց մեղադրելը սխալ է», ասել է Սերժ Սարգսյանը։
Նախ, հետաքրքիր է, իսկ դժգոհում է արդյոք Հայաստանը: Հայաստանի իշխանությունն արդյոք որեւէ կերպ արտահայտել է իր դժգոհությունն այդ կապակցությամբ: Հակառակը, Հայաստանի իշխանությունն իր քաղաքական գործիչ եւ քաղաքագետ մունետիկների միջոցով ոչ թե դժգոհում, այլ նույնիսկ օր ու գիշեր ամեն ինչ անում է, որպեսզի արդարացնի Ռուսաստանի այդ քայլը: Երեւի թե ռուսները մի քիչ կմտածեին այդ քայլի իրավացիության մասին, եթե Հայաստանը մի քիչ դժգոհեր, մի քիչ ցույց տար այդ դժգոհությունը, մի քիչ զերծ մնար ռուսական այդ քայլը արդարացնելու քաղաքականությունից:
Միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե վստահ չէ, որ ամենավերեւի մակարդակում կա Ադրբեջանին С-300 զենիթահրթիռային համալիրներ վաճառելու համաձայնություն: Իսկ ինչի՞ց է, որ Սերժ Սարգսյանը վստահ չէ, որ կա այդպիսի համաձայնություն: Արդյոք նրան այդ մասին “ամենավեւերի մակարդակից” են ասել, թե նա պարզապես գլխի է ընկնում կամ գուշակում է: Չէ որ ՌԴ արտգործնախարար Լավրովն էր հայտարարել, թե Ադրբեջանին այդպիսի զինատեսակի վաճառքը միանգամայն տեղավորվում է միջազգային իրավունքի նորմերի մեջ, քանի որ դա պաշտպանական զենք է: Լավրովը չէր ասել, թե դեռ վաճառքի մասին խոսք կա, թե դեռ պետք է համաձայնեցնել եւ այլն:
Կամ` ի՞նչ նշանակություն ունի “ամենավերեւի մակարդակի համաձայնությունը”: Եթե խոսքը գնում է վաճառքի մասին, ապա որ մակարդակում էլ այդ խոսակցությունը գտնվի, Հայաստանը պարտավոր է հրապարակավ եւ հենց “ամենավերեւի մակարդակով” իր դժգոհությունը հայտնի ռազմավարական դաշնակցի այդ քայլի կապակցությամբ: Ավելին, քանի որ խոսքը հենց ռազմավարական դաշնակցի մասին է, ապա Հայաստանը ոչ միայն դժգոհելու, այլ հենց մեղադրելու իրավունք ունի Ռուսաստանին, որ նա փաստացի ամրացնում է Հայաստանին ամեն օր պատերազմով սպառնացող Ադրբեջանի թիկունքը:
Իսկ Հայաստանի իշխանությունն այդ ամենի փոխարեն ընդամենն ասում է, թե մի անհանգստացեք, Ռուսաստանը մեր թիկունքն էլ է ամուր պահում, մեզ էլ է С-300 տրամադրել, մեր անվտանգությունն է սկսել ապահովել, եւ այլն: Այսինքն, Հայաստանի իշխանության մոտ կարծես թե գերիշխում է հետեւյալ մոտեցումը` “Ռուսաստան, Ադրբեջանին ինչ անում ես արա, միայն թե այդ նույն բանից ավելի շուտ մեզ արա, որ մեզ հանգիստ զգանք”:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment