Sunday, September 19, 2010

Հարցականներ նաև սենատորների մտքերում

Սեպտեմբերի 21-ին Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կկայանա Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության հաստատման հարցով քվեարկությունը, որը պետք է տեղի ունենար դեռ անցած ամիս, սակայն արգելափակվել էր սենատոր Բարբարա Բոքսերի նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագի հաստատմանը դեմ է արտահայտվում և հակաքարոզչական աշխատանքներ է տանում ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը: “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը ի պատասխան հարցի, թե հնարավոր է, որ քվեարկությունը կրկին հետաձգվի կամ Բրայզան չհաստատվի, ասել է, որ հունիսի վերջին հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական դիվերսիոն գործողությունները , ինչպես նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացումը Բրայզայի կողմից չդատապարտելը շարունակում են հարցականաններ առաջացնել ամերիկահայ գաղութում, Հայ դատի հանձնախմբում և նաև սենատորների մտքերում, թե նա կկարողանա՞ Ադրբեջանում որպես դեսպան աշխատելիս իրապես ներկայացնել ամերիկյան շահերը:

No comments: