Monday, September 20, 2010

Վանա լճի կղզիներից մեկը` Լաս Վեգաս

Report.am. 20-9-2010- Վանի արդյունաբերության եւ առեւտրային պալատի նախագահ Զահիր Քանդասօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի` երկրի արեւելյան նահանգներում տնտեսությունը զարգացնելու նպատակով: ”Անատոլու” գործակալությանը տրված հարցազրույցում նա խոստացել է, որ իրենք` որպես Վանի գործարարներ, զբաղվածություն կապահովեն 50 հազար մարդու համար, եթե Հայաստանի հետ սահմանը բացվի: Քանդասօղլուն նշելէ , որ քաղաքը մեծ թվով զբոսաշրջիկների կգրավի` հիշեցնելով, որ մինչեւ սահմանի փակվելը տարեկան Վան էր այցելում 80-150 հազար զբոսաշրջիկ: Պալատի նախագահը ասել է, որ ազատ առեւտրի գոտի ստեղծելու գաղափարը բավական հետաքրքրաշարժ է, եւ իրենք կաջակցեն այդ գաղափարին: Նա անգամ առաջարկել է Վանա լճի կղզիներից մեկը դարձնել տեղական Լաս Վեգաս: "Քաղաքականությունը չպետք է խանգարի առեւտրին”,- ասել է Զահիր Քանդասօղլուն:
Նմանատիպ դիրքրոշում է արտահայտել թուրք մեկ այլ գործարար` Ումուտ Աքայը` “Աքայ գրուպ” ընկերության տնօրենը, ով Վանա լճի մերձակայքում կառուցում է 15 մլն դոլար արժողությամբ “Վան-փրկություն”շքեղ հյուրանոց: Թուրքական նույն գործակալությանը տված հարցազրույցում գործարարը ընդգծելէ , որ սահմանի փակումը մեծ հարված հասցրեց զբոսաշրջությանը, եւ տեղեկացրել, որ իրենք “անդադար աշխատում են, որպեսզի ներդրումների միջոցով վերականգնեն զբոսաշրջության ոսկե տարիները”: “Վանը Թուրքիայի լավագույն վայրն է: Կլիման բարեխառն է: Լճափ կա, ավազը չի տարբերվում ծովի ավազից: Միշտ շատ այցելուներ կան Իրանից, բայց մենք չենք կարող այդ մարդկանց բոլոր պահանջները բավարարել, քանի որ համապատասխան պայմանները ստեղծված չեն:

No comments: