News.am. 30-9-2010- Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները կարող են հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման ղարաբաղյան հակամարտության գոտում: Նման կանխատեսմամբ Երեւանում ընթացող «Հարավային Կովկասում անվտանգության եւ տեղեկատվական համագործակցության խնդիրները» միջազգային գիտաժողովի ընթացքում հանդես է եկել «Եվրաինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով, այսօր միջազգային հանրությունը, արծարծելով ղարաբաղյան խնդրի այս կամ այն ասպեկտները, պետք է մտածի դրանց նպատակահարմարության մասին եւ մանրամասն վերլուծի առաջարկները: «Օրինակ, երբ բարձրացվում է ադրբեջանցի փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու հարցը, ոչ ոք երաշխիքներ չի տալիս, որ տարածաշրջան կվերադառնան հենց փախստականները, այլ ոչ թե «քրեական հաստատությունների բնակիչները», եւ այդ դեպքում հակամարտության հետեւանքների վերացման միջոցառումները նոր հակամարտության չեն վերածվի:
Կամ էլ, բարձրացնելով հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտության խնդիրը, միջազգային հանրությունը դժվար թե մտածում է, որ այդ տարածքները կարող են վերածվել հետագայում Լեռնային Ղարաբաղը գնդակոծելու հարմար դիրքերի»,- ասել է Բեքարյանը:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հանելու Ադրբեջանի ձգտման մասին՝ փորձագետը նշել է, որ այդ նախաձեռնությունը կարող է հանգեցնել նրան, որ ղարաբաղյան խնդրով սկսեն զբաղվել դիլետանտ կազմակերպությունները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment