«Լրագիր» 6-9-2010- Հայաստանում դեռ շարունակվում են Աղթամարի Սուրբ Խաչի պատարագի գնալ-չգնալու թեժ վեճերը: Պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին: Այն մարդիկ, որոնք այդ ամենի ունկնդիրն են, թերեւս սպասում են, որ սեպտեմբերի 19-ը շուտ գա, պատարագը շուտ ավարտվի, եւ այս “համլետյան” վեճը Հայաստանում դադարի: Վիճելու այնքան բաներ կան, բանավիճելու այնքան թեմաներ կան, որոնք անմիջական առնչություն ունեն Հայաստանի հետ, երկրի զարգացման հետ, համաշխարհային քաղաքականության մեջ երկրի դիրքի հետ, մրցունակության հետ, որ ուղղակի զավեշտալի է Աղթամար գնալ-չգնալու այդ վեճը:
Ախր ով ուզում է թող գնա, ով չի ուզում` թող մնա: Միթե այդ խնդիրն էր, որ պետք էր դարձնել համազգային դիրքորոշման հանգելու առարկա: Չէ որ առավել կարեւոր հարցերում երբ չկա այդ դիրքորոշումը, ապա մեկանգամյա գնալ-չգնալու հարցերում որեւէ որոշում չի կարող լինել էական, շրջադարձային կամ դարակազմիկ: Եթե հայության շրջանում չկա ձեւավորված ասենք մի ընդհանուր աշխարհայացք, կամ արժեքային առանցք, կամ պատկերացում այն մասին, թե ընդհանրապես մեզ համար ինչ է Արեւմտյան Հայաստանը, ինչ են այդ տարածքները, ինչ են այնտեղ գտնվող հայկական եկեղեցիները, մենք ինչ ենք ուզում դրանցից, ինչ կարող ենք անել, ապա բացարձակապես ավելորդ է նստել ու վիճել պատարագին գնալու կամ չգնալու մասին:
Որ գնացինք` ինչ, եւ որ չգնացինք` ինչ: Չէ որ Հայաստանի հասարակության եւ ընդհանրապես հայության պարագայում ամենակարեւոր խնդիրը գնալ-չգնալը չէ, այլ մնալը: Որպես ի՞նչ ենք մենք մնում այս աշխարհում, որտեղ լինելն ինքնին հնարավորություն եւ մարտահրավեր է միաժամանակ, նայած, թե ինչի համար ես մնում եւ որպես ինչ ես մնում: Մնացել ենք որ ի՞նչ անենք, որ վիճենք Սուրբ Խաչ գնալ-չգնալու մասի՞ն: Դրա համա՞ր է մեզ պետություն ունենալու բախտ վիճակվել: Դրանո՞վ է որոշվելու մեր պետության տեղն ու դերը համաշխարհային ասպարեզում, պետությունների եւ հասարակությունների մրցասպարեզում: Վաղը Թուրքիան կորոշի մեկ այլ հայկական մի վայրում մի բան անել, ու ամբողջ հայությունը կրկին կանցնի գնալ-չգնալու վեճին…
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment