Monday, September 6, 2010

«The Washington Times». «Ադրբեջանի նկատմամբ արհամարհանքը կարող է թանկ նստել ԱՄՆ–ի վրա»

Ամերիկայի հրեական հանձնաժողովի հրեաների միջազգային հարցերի տնօրենի տեղակալ Գայ Բիլաուերը «The Washington Times»-ում «Ադրբեջանի նկատմամբ արհամարհանքը կարեղ է թանկ նստել ԱՄՆ-ի վրա» վերնագրով հոդված է գրել, որտեղ նշվում է, թե չնայած Ադրբեջանն աշխարհում հայտնի է իր հարուստ նավթագազային պաշարներով, այն նաև երկիր է, որը որոշիչ նշանակություն ունի Վաշինգտոնի կողմից աֆղանական խնդրի լուծման հարցում։

Բիլաուերը գրում է, թե Հայաստանն «օկուպացրել է Ադրբեջանի Լեռնային-Ղարաբաղի շրջանը»` նշելով, թե Օբամայի վարչակազմն այդ խնդրի լուծման համար հստակ ծրագիր չի պատրաստել, ինչպես նաև արդեն մեկ տարուց ավելի է՝ չի նշանակում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին։

No comments: