Aysor.am. 25-9-2010- Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակման ձգձգումները Վաշինգտոնի ներքին քաղաքականության դրսևորումներն են, այսօր ասւլիսի ժամանակ տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Միացյալ Նահանգներում սպասվում են ընտրություններ, որոնց շրջանակներում դեմոկրատական կուսակցությունից մի քանի սենատորներ առաջադրվելու են այն նահանգներից, որտեղ կա հայկական համայնք: Օբաման ևս դեմոկրատ է, սակայն այսօր Դեմոկրատական կուսակցության դիրքերն ԱՄՆ-ում այնքան էլ փայլուն չեն»,-պարզաբանեց քաղաքագետը և հավելեց, որ դեմոկրատների համար այսօր գերնպատակ է լավ արդյունքների հասնել:
Այդ դեպքում, ըստ Ալ. Իսկանդարյանի, չի բացառվում, որ Բրայզայի նշանակումը կարող է խորհրդարանական ըտրություններից հետո տեղի ունենալ:
«Կարծում եմ, որ Օմաբան կներկայացնի Բրայզայի թեկնածությունը, երբ Կալիֆորնիայից ընտրվի տիկին Բոքսերը, և փափկի իրավիճակի սրությունը»,-ասաց նա:
Ըստ քաղաքագետի, Բրայզայի նշանակումը կարող է նաև հանդիպել Միացյալ Նահանգներում ձևավորված ժողովրդավարական ավանդույթների խստությանը` վետոի իրավունքի կիրառումը:
«Սենատորներ Բոքսերն ու Մենենդեսը օգտվել են այդ իրավունքից` հետաձգելով Բրայզայի նշանակումը: Սա Միացյալ Նահանգների համար սովորական երևույթ է, և շատ անգամ նույնիսկ անանուն է իրագործվում»,- նկատեց նա, նշելով, որ շուրջ մեկ տարի ձգձգվում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակումը:
«Կարծում եմ, որ Բարաք Օբաման կշարունակի առաջադրել Բրայզայի թեկնածությունը»,- ասաց քաղաքագետը:
Խոսելով դեսպանի նշանակման գործընթացում հայկական համայնքի դերի մասին, Ալ.Իսկանդարյանը նշեց, որ ԱՄՆ հայությունն այսօր ցուցադրում է իր ուժը:
«Ցուցադրվում է այն, որ հայկական լոբբին կարող է ազդել իրեն հետաքրքրող երկրներ դեսպանների նշանակման վրա: Առաջին անգամ դա արտահայտվել է Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու ժամանակ, իսկ այժմ արդեն` այլ երկրում: Բացի այդ, նման գործընթացին զուգահեռ ամերիկյան մամուլը ողողվում է Ադրբեջանի մասին ճիշտ տեղեկատվությամբ, գրվում է այն մաիսն, թե իրականում ինչ է տեղի ունենում այդ երկրում»,- պարզաբանեց Կովկասի ինստիտուտի տնօրենը և հավելեց. «Խոսվում է Բրայզաի կնոջ թուրքական ծագման, նրանց հարսանիքի, Ադրբեջանի ղեկավարության հետ նրա փոխհարաբերությունների մասին, թե ինչպես են Ադրբեջանում կառուցվում փոխհարաբերությունները այս կամ այլ քաղաքական ուժերի հետ»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment