Report.am. 25-9-2010- ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը հայ պատմաբանների խմբի հետ վերջերս է վերադարձել Արեւմտյան Հայաստանից: Խումբը, որի կազմում եղել է նաեւ "Ժառանգություն" կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, այցելել է պատմական Հայաստանի մի շարք բնակավայրեր, շփվել մեր հայրենակիցների հետ: Այսօր "Ազդակ" ակումբում կայացած ասուլիսի ժամանակ Մինասյանը պատմեց, որ Խուփում հայերը փոքր-ինչ դժվարությամբ, այնուամենայնիվ խոսում են հայերեն, պահպանում են հայկական ավանդույթները, ծեսերը: Ի տարբերություն խուփեցիների` համշենահայերը ավելի շատ են ձուլվում քրդերի եւ թուրքերի հետ, նրանք ավելի հաճախ են ամուսնանում քրդերի հետ: Մուսա լեռան Վագֆ գյուղը, ըստ Մինասյանի, միայն հայերով է բնակեցված: Գյուղն ունի հայկական գործող եկեղեցի, մշակույթի տուն. "Ասես փոքրիկ Հայաստան լինի, այնտեղ ամեն ինչ հայկական է, միայն դպրոց չկա, երեխաները Ստամբուլում են դպրոց գնում",- ասաց նա:
Ըստ պատմաբանի` հայերը Թուրքիայում հիմնականում դավանափոխ են եղել` դարձել են մահմեդական, բայց ծածուկ դավանում են քրիստանեություն: "Մեր հայրենակիցները գուշավորությամբ ասացին, որ թուրքերի նոր սերունդը թեեւ այդքան էլ թշնամաբար չէ տրամադրված հայերին, բայց ներքուստ թշնամանք կա",- ասաց Մինասյանը եւ հավելեց, որ Թուրքիան վարում է հայկական քաղաքակրթության նյութական արժեքները ոչնչացնելու քաղաքականություն` աշխարհի եւ Եվրոպայի երեսին "թոզ փչելով": Հայկական դպրոցներ փոքր բնակավայրերում չկան, դրանք Ստամբուլում են. "Դպրոցներ կան, ուսուցումը Հայաստանից տարված գրքերով է իրականացվում, բայց հետեւողական եւ ազատամտորեն մտքերն արտահայտելու հնարավորություններ անգամ հայկական դպրոցներում չկան",- ասաց պատմական գիտությունների դոկտորը: "Թուրքերին իրենց բիզնեսն է հետաքրքրում, տուրիստների այցելությունը, իրենց շահը: Այդ նրա՞նք չեն, որ հայկական եկեղեցիների հիմքերի վրա թուրքական մզկիթներ են կառուցել: Թուրքական քաղաքականությունը տարիների ընթացքում է մշակվել. դրա հիմնական նպատակն է աշխարհին ապացուցելը, թե թուրքերը քաղաքակիրթ են",- ասաց պատմաբանը եւ ընդգծեց, որ 2006 թվականից Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը դարձել է Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, Եղեռնի միազգային ճանաչման դեմ պայքարը: "Նրանք կիրառում են ամեն միջոց, այդ թվում` եկեղեցիների վերականգնում, աշխարհին ժողովրդավար երեւալու համար: Դա Թուրքիային արտաքուստ հաջողվում է: Մինչդեռ այդ երկրում ամեն օր մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր են կատարվում, որոնցից մեկը` որպես ազատ մտքի արտահայտման բացակայություն, Հրանտ Դինքի սպանությունն է",- ասաց Էդիկ Մինասյանը:
Պատմաբանը փաստեց, որ այսօր թուրքաբնակ շատ հայեր գերադասում են լռել, հարմարվել, ենթարկվել թուրքերին, ինչն էլ ջուր է լցնում Թուրքիայի ջրաղացին. "Թուրքիայի նոր սերունդը տեղյակ չէ Ցեղասպանությունից, եւ դա ցավալի է",- եզրափակեց Մինասյանը:
ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment