Report.am. 25-9-2010- ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը հայ պատմաբանների խմբի հետ վերջերս է վերադարձել Արեւմտյան Հայաստանից: Խումբը, որի կազմում եղել է նաեւ "Ժառանգություն" կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, այցելել է պատմական Հայաստանի մի շարք բնակավայրեր, շփվել մեր հայրենակիցների հետ: "Զգուշավորությամբ հայերն ասացին, որ թուրքերի նոր սերունդը թեեւ այդքան էլ թշնամաբար չէ տրամադրված հայերի նկատմամբ, բայց ներքուստ թնամանք կա",- ասաց Մինասյանը եւ հավելեց, որ Թուրքիան վարում է հայկական քաղաքակրթության նյութական արժեքները ոչնչացնելու քաղաքականություն` աշխարհի եւ Եվրոպայի երեսին "թոզ փչելով":
Saturday, September 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment