Thursday, September 16, 2010

ՀՀԿ–ական պատգամավորները հայ–թուրքական արձանագրությունները կվավերացնեն, եթե Թուրքիան նախապայմաններից հրաժարվի

7Or.am. 15-9-2010- ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայում իրականացված սահմանադրական բարեփոխումներին՝ ասել է, թե այդ ամենը շոու է։
-Թուրքիայում սահմանադրական հանրաքվե են արել, ընդունել են և հայտարարում են, թե ժողովրդավարությունն իրենց մոտ հաղթում է, առաջընթաց կա, ժողովրդավարական գործընթացներ են սկսվել, որն իրականությունից բավական հեռու է։ Սա ընդամենը աչքակապություն է, սա ընդամենը թուրքական շոու է՝ աշխարհին ցույց տալու համար, որ իբր թե իրենց մոտ ժողովրդավարական գործընթացներ են ընթանում,-նշել է նա։
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն էլ է նշել, որ Թուրքիայի իշխող կառավարությունը փորձում է ներկայացնել, թե բարեփոխումներ է իրականացնում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ, բայց իրականում թուրքական իշխանությունը Օսմանյան գաղափարախոսությունով է առաջնորդվում և ցանականում է Եվրոպայի աջակցությամբ Մեծ օսմանական տիրապետություն ստեղծել։
ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն էլ է կրկնել իր կուսակից ընկերների միտքը։
-Ես այն կարծքին եմ, թե ուժեր կան, որոնք մտածում են, որ այլ կերպ լինել չի կարող՝ պետք է ժողովրդավարական բարեփոխումներ լինեն։ Բայց Թուրքիայի իշխանական հիմնական լծակներն իրենց նախնիներից հեռու չեն գնացել։ Ցավում եմ, բայց մեր հարևանների մոտ այդպես է։ Իրենց գործողություններից երևում է, որ իրենց արյան հիշողությունն ավելի ամուր է նստած մեջները, քան քաղաքակիրթ լինելու ձգտումը, նկրտումները կամ մարդկության պահանջը,-ասել է նա։
Գագիկ Մելիքյանը նշել է, թե Թուրքիան անընդհատ կփորձի ցույց տալ, թե ինքը քայլեր է ձեռնարկում հայ-թուրքական հարբերությունները կարգավորելու համար, որպեսզի մուտք գործի Եվրամիություն, սակայն դրանք իրական քայլեր չեն լինի։
-Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու։ Իմիջիայլոց, սա ապացուցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականության հետևանքով։ Աշխարհն իմացավ, որ Թուրքիան առանց նախապայմանների պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու։ Մինչ այդ, ուրիշ կոնտեքստում էին քննարկվում հարցերը Թուրքիայի հետ, և միջազգայի ասպարեզում իրենք անընդհատ ասում էին, թե պատրաստ են, բայց մինչև արձանագրությունները չստորագրվեցին, վավերացման գործընթացը չսկսվեց, որևէ մեկը չէր հասկանում, որ Թուրքիան ընդամենը խաբում է իրենց,-նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե եթե այս պայմաններում արձանագրությունները բերվեն խորհրդարան, ինքը կո՞ղմ կքվեարկի, թե՞ դեմ՝ Գագիկ Մելիքյանն ասել է, թե եթե Թուրքիան առանց նախապայմանների փորձի վավերացնել արձանագրությունները և Հայաստանի հետ առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները, մենք էլ կվավերացնենք։
Նույն հարցին պատասխանելով՝ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել է, թե քանի դեռ թուրքերը նախապայման են առաջ քաշում՝ կապված Արցախի խնդրի ադրբեջանամետ կարգավորման հետ, իրենք այդ արձանագրությունները չեն հաստատի։

No comments: