Ամեն տարի «Հայ ասպետ» հեռուստամրցույթի հաղթող թիմը ստանում է գլխավոր մրցանակ` շրջագայել Արևմտյան Հայաստանում: Այս տարի ամռանը հերթական հաղթողները, նրանց հետ սփյուռքահայ պատանիններ, ուղևորվել էին իրենց նախնիների հայրենիքը տեսնելու և սքանչանալու: Որքան էր եղել նրանց վրդովմունքն ու զարմանքը, երբ սեփական պապերի հողի վրա ենթարկվել էին արհամարհանքի, վիրավորանքի: Մոմերը ձեռքին առաստված աղոթք կատարելու համար Սուրբ Խաչ մտած պատանիների խմբին թուրք ոստիկանը ստիպել է դադարեցնել արարողակարգը ու դուրս է հանել եկեղեցուց: Մեկ այլ ոստիկան էլ ոտքով շուռ է տվել հայական խաչքարերի մոտ պատանիների ծխեցրած խունկը` ոտնահարելով ու խոցելով հայերի աստվածապաշտական զգացողությունները:
«Հայ ասպետի» պատանիներից մեկի` Նարեկի մտահղացմամբ նամակ է հղվել Թուրքիայի վարչապետին, որտեղ ներկայացվում է այն արհամարհական վերաբերմունքը, որին ականատես են եղել իրենք: Այսպիսի նամակներ «Հայ Ասպետի» պատանիները ուղարկելու են նաև Եվրոպական երկրների ու Եվրամիության նախագահին:
-Հայ պատանիների նկատմամբ դրսևորած վերաբերմունքը միայն նրանց չի վերաբերում. դա անարգանք է ողջ հայության նկատմամբ, իսկ Սուրբ Խաչում անցկացվելիք միջոցառումը ընդամենը ներկայացում է ,- համոզված է «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment