News.am. 30-9-2010- Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կազմակերպվել է մամուլի ասուլիս, որի հիմնական թեման եղել է այս տարվա հունիսին ֆրանսիացի պատգամավորների ԼՂՀ այցի մասին զեկույցը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն զեկույցի հեղինակն է Լուարի դեպարտամենտից ընտրված պատգամավոր եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: Արցախ այցելած խորհրդարանականներից մամուլի ասուլիսին մասնակցել են նաեւ Պասկալ Կրոզոնը եւ Ռենե Ռուքեն:
Ֆրանսուա Ռոշբլուանը ներկայացրել է ֆրանսիացի պատգամավորների այցի նպատակը` շնորհակալություն հայտնելով ԼՂՀ ղեկավարությանը այցի կազմակերպման եւ ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Պատգամավորը նշել է այցի օգտակարությունը:
«Պատվիրակությունն իր աչքով է տեսել, թե ինչպես է Ղարաբաղի ժողովուրդը կառուցում իր ժողովրդավարական ինստիտուտներն ու քաղաքացիական հասարակությունը»,- ասել է Ռոշբլուանը, նշելով, որ ֆրանսիացի խորհրդարանականները ներկա են եղել ԼՂՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստին:
Պատգամավորի խոսքով, Լեռնային Ղարաբաղին այսօր հուզող հիմնական հարցը Ղարաբաղի ժողովրդի անկախության միջազգային ճանաչումն է:
Մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացվել է նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ֆրանսիայի եւ ֆրանսիական խորհրդարանի դերի հարցը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment