«Լրագիր» 30-9-2010- Հարավային Կովկասում եւ Հայաստանում Ռուսաստանի անվերապահ ազդեցության մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ այդ ազդեցությունը միայն արտաքին երեւույթ է, հայտարարել է Հայաստանում անվտանգության գծով նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով, Ռուսաստանի ազդեցությունը միայն արտաքուստ է, իսկ խորքային առումով ռուսները պարտվում են Միացյալ Նահանգներին: Աշոտ Մանուչարյանն ասում է, որ Նահանգները նուրբ պետություն է, տիրապետում է աշխարհում ամենաբարձր քաղաքական տեխնոլոգիաներին, որոնց հետ թերեւս կարող են միայն բրիտանացիները մրցել:
Ըստ Աշոտ Մանուչարյանի, Միացյալ Նահանգները Հայաստանում իր ազդեցությունը բավական նուրբ է առաջ մղում, “հեղափոխական տրանսֆորմացիայի” միջոցով, որի գաղափարախոսը նախկին պետքարտուղար եւ այժմ էլ ազդեցություն ունեցող Մադլեն Օլբրայթն է: Աշոտ Մանուչարյանը նշում է, որ Նահանգները ոչ թե գնում են անմիջական դիմակայության, այլ աստիճանաբար հայտնաբերում են Հայաստանում փոփոխությունների համակիր արժեքավոր անձանց եւ նրանց հետ միասին աշխատում երկրի “հեղափոխական տրանսֆորմացիայի” համար: Աշոտ Մանուչարյանը նշում է, թե դա իհարկե Միացյալ Նահանգներն անում է իր շահի, ոչ թե Հայաստանի ապագայի համար, ինչը Մանուչարյանին հիմք է տալիս ասելու, թե Հայաստանի համար կարեւոր չէ ում պատրաստած գեղեցիկ վանդակում կհայտնվի, ու պետք է մեր ճակատագիրը ինքներս տնօրինենք եւ մենք ազատ լինենք, չհայտնվելով որեւէ վանդակում: Աշոտ Մանուչարյանը դա համարում է միանգամայն հնարավոր:
Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանը պարտվում է Արեւմուտքին, Աշոտ Մանուչարյանը, պտասխանելով հարցին, թե արդյոք դրա պատճառն այն չէ, որ Ռուսաստանը Հայաստանի ներկայիս օլիգարխիկ համակարգի գլխավոր հովանավորն է, ասում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն այս տարածաշրջանում հայտնվեց “մալչիկ դլյա բիտյա”-ի կարգավիճակում:
Ըստ Աշոտ Մանուչարյանի, “Ռուսաստանը դմբո է այդ հարցերում” եւ ինչ անում է, արջի շարժում է ստացվում եւ դուրս է գալիս իր դեմ: Օրինակ, նա ասում է, որ 2008 թվականի մարտի 1-ի բախումից դիվիդենտներ քաղեց միմիայն Արեւմուտքը, մինչդեռ մարտի 1-ի պատասխանատուն Ռուսաստանն է: Աշոտ Մանուչարյանը նաեւ օրինակ է բերում 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը, նշելով, թե Ռուսաստանը համոզված էր, որ 100 տոկոսով ռուսական խորհրդարան էր ձեւավորում, բայց իրականում խորհրդարանն ամբողջությամբ արեւմտամետ է եւ չկա որեւէ մի պատգամավոր, որն ասենք այն դեպքում, երբ նախագահի աշխատակազմը հարց բերի անդամակցել ՆԱՏՕ-ին, ոտքի կանգնի եւ դեմ արտահայտվի, ասելով, որ դա դեմ է մեր ռազմավարական դաշնակցի շահին:
Ըստ Աշոտ Մանուչարյանի, լեզվի մասին օրենքի նախաձեռնությամբ էլ Ռուսաստանը մի հերթական ապտակ ստացավ Հայաստանի հասարակությունից, եւ նա անընդհատ կորցնում է մեր հասարակությանը: Մանուչարյանն ասում է, որ այսօր չկա թերեւս 30 տարեկանից ցածր մի երիտասարդ հայաստանցի, որը համակրի Ռուսաստանին` կամ ատում են, կամ լավագույն դեպքում անտարբեր են: Այդ ամենը, ըստ Աշոտ Մանուչարյանի, Ռուսաստանի անգրագիտության հետեւանքն է:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment