«ՉԻ» ունեցած տեղեկությունների համաձայն` ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանն արդեն հայտնի է, թե ով է այդ սադիստը, ով յութուբյան աղմկահարույց տեսանյութում ստորացնում է երկու շարքային զինվորի: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, սակայն, հիմա Պնախարարության վերնախավը մտորում է, թե ինչպես հասարակությունից գաղտնի պահի նրա անուն-ազգանունը: Մտավախության պատճառն այն է, որ այս սադիստի ինքնության հրապարակայնացմամբ, հնարավոր է, հասարակության մեջ թշնամանքի նոր ալիք ահագնանա` կապված կլանի եւ անպատժելիության հանգամանքի հետ: «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե պաշտոնապես հայտարարվի սադիստի անուն-ազգանունը. Ճիշտ է՝ մի քանի րոպեի ընթացքում մի բուռ Հայաստանում բոլորը շատ արագ կտեղեկանան, թե որտեղից է «առաջացել» նշված անուն-ազգանունով զինվորականը: Կարծում ենք՝ հասկացաք»,-նկատում է պարբերականը:
Thursday, September 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment