«Լրագիր» 16-9-2010- Ստամբուլում Թուրքիայի և Ադրբեջանի միջև Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի մասին համաձայնագիր է ստորագրվել: Ստորագրումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին, ասել է, թե Թուրքիան բոլոր ժամանակներում աջակցել է Ադրբեջանին, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար տարբեր ձևերով ջանքեր է գործադրել։ Նրա խոսքով, այդ թեման հետայսու էլ լինելու է Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում:
Այսօրվա Թուրքիան 10 տարի առաջվա Թուրքիան չէ։ Թուրքիան մեծ և ուժեղ երկիր է։ Մենք եղբայրներ ենք, այդ եղբայրությունը մեր արյան մեջ է, և այն փոխանցվում է սերնդեսերունդ։ Այդ պատճառով էլ Թուրքիայի հզորացումը դրական գործոն է ղարաբաղյան հակամարտության լուծման գործում։ Ես վստահ եմ, որ դա դրական արդյունք կտա, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, ասել է Ալիևը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտարարել է, թե տարին մեկ անգամ պատարագ անելու թույլտվությունը վկայում է Թուրքիայի հանդուրժողության մասին, նշելով, թե Թուրքիայի նախորդ կառավարությունները նման քայլի չեն գնացել: Նա ակնկալել է, որ նման վերաբերմունք կլինի նաեւ Թուրքիայի հանդեպ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment