Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մյուս շաբաթ կհանդիպեն ԱՄՆ-ում, ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն BBC-ին տված հարցազրույցում: “Համանախագահները նույնպես կժամանեն Վաշինգտոն խորհրդակցության համար: Այդ խորհրդակցությունները կանցկացվեն ԱՄՆ պաշտոնատար անձանց հետ: Հետո մենք կմեկնենք Նյու Յորք կողմերի հետ հանդիպելու, ասել է Բրադկեն: Բրադկեի խոսքով, համանախագահները նոր գաղափարներ ունեն:
“Անցյալ շաբաթ մենք Բաքվին և Երևանին ծանոթացրել ենք այդ գաղափարներին: Դրանից հետո մենք կրկին կայցելենք տարածաշրջան սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին”, ասել է նա:
Ամերիկացի համանախագահը նաև իր սպասելիքներն է արտահայտել կապված բանակցային գործընթացում որոշակի շարժի հետ ԵԱՀԿ գագաթնաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերին Ղազախստանի մայրաքաղաքում: “Իմ կարծիքով, այդ վեհաժողովը կարևոր իրադարձություն կդառնա: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրների նախագահների հետ մի սեղանի շուրջ կնստեն: Անկասկած հակամարտող կողմերի տարաձայնությունները կլինեն ուշադրության կենտրոնում: Նախագահները պետք է համաշխարհային հասարակությանը տեղեկացնեն գործընթացի զարգացման մասին: Կարծում եմ այստեղ հնարավոր կլինի որոշակի հաջողությունների հասնել: Մեր տարածաշրջան վերջին այցի ընթացքում կողմերին տեղեկացրել ենք պայմանավորվածության հասնելու հնարավորության մասին որոշակի ասպարեզներում: Այս հարցերը մենք նորից կքննարկենք Նյու Յորքում: Այս փուլում մենք կողմերից սպասում ենք կառուցողական քայլեր խաղաղ գործընթացն առաջ տանելու համար”, ասել է նա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment