Ինչպես հաղորդում է «TRT» գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե ամուր ժողովրդավարության համար անհրաժեշտ են կայուն միջավայր և «զրո խնդիրներ» հարևանների հետ։
Դավութօղլուն ընդգծել է, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել խնդիրները հարևան երկրների հետ, ինչը պահանջում են ժամանակակից տնտեսական իրողությունները։
Այս հայտարարությունը Թուրքիայի արտաքին գործերի նախարարն արել է Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին նվիրված ճաշի ժամանակ, որը տրվել էր Ստամբուլի Չիրագան պալատում։
Դավութօղլուն իր ելույթում նշել է, որ տարածաշրջանի անկայունությունն արտացոլվում է նաև Թուրքիայի իրադրության վրա և հավելել, որ Թուրքիան չի կարող տարածաշրջանում կատարվող իրադարձությունների պասիվ վկան լինել։
Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է առաջատար դեր խաղա համաշխարհային մեծամաշտաբ իրադարձություններում։
-Թուրք-ամերիկյան համագործակցությունը համաշխարհային և տարածաշրջանային մակարդակով մեծ նշանակություն ունի,-ասել է նա։
Նախարարն ասել է, թե Թուրքիան ցանկանում է լինել և մնալ հզոր ռազմական ուժ ու երկիր, որտեղ ծաղկում է ժողովրդավարությունը։
-Մենք ձգտում ենք այս դժվարին տարածաշրջանում առաջատար դիրք գրավել անվտանգության, կայունության, ազատության, ժողովրդավարության և բարգավաճման ոլորտներում,-ասել է Դավութօղլուն։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment