Tert.am. 23-9-2010- Հայաստանում չկա թիկնազորի մասին օրենք, չկա թիկնազոր հասկացություն ու նաև կարգավորված չէ թիկնազորի՝ զենք կրելու խնդիրը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք, օրինակ, պատգամավորների անվտանգությունն ապահովող թիկնազորի ներկայացուցիչներն իրավունքն ունեն զենք կրել։
«Գործող օրենքի համաձայն, պետական մարմինների պաշտոնատար անձանց տրվում է զենք կրելու իրավունք։ ԱԺ պատգամավորները ժամանակավոր օգտագործման համար ստանում են զենք։ Ինչ վերաբերում է թիկնազորին, ներկայումս թիկնազորի մասին օրենքը դեռ կարգավորված չէ, մենք չունենք նման օրենսդրություն, «թիկնազոր» հասկացություն չկա և որպես հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձ թիկնազորի մեջ ներգրավված մարդիկ զենք ունենալ չեն կարող։ Բայց մենք ունենք պետական պահպանության վարչություն, որտեղից կարող են համապատասխան վճարով ստանալ թիկնազոր։ Տվյալ դեպքում այդ անձինք ոստիկաններ են, նրանք իրավունք ունեն զենք ունենալ»,– պարզաբանեց ոստիկանության գնդապետը։
Հարցին, թե այն մարդիկ, ովքեր ոստիկաններ չեն, բայց կատարում են թիկնապահի պարտականություններ, ի՞նչ զենք են կրում, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը պատասխանեց. «Միմիայն քաղաքացիական զենքի գազային ատրճանակ տարատեսակն են կրում թիկնազորների անդամները»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment