News.am. 23-9-2010- Պոլսո հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանի մահմեդականացած հայ բարեկամները, ովքեր ամիսներ առաջ հայտարարել են իրենց հայ լինելու մասին, մասնակցել են Աղթամարի Ս. Խաչի պատարագին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում իրենց ինքությանը վերադարձած ծպտյալ հայ ընտանիքներից մեկն էլ՝ արք. Արամ Աթեշյանի քրոջ թոռներն են՝ 33-ամյա Մեսուրե Քափլանը եւ 28-ամյա Ջիհան Բեսքիզը։ Մեսուրեն ամուսնացել է իր պես ծպտյալ հայ Քուբեթին Քափլանի հետ, ովքեր իրենց 5-ամյա որդու եւ Ջիհան Բեսքիզի հետ այցելել են Աղթամարի Ս. Խաչի պատարագը անցկացնելու համար Վան ժամանած արք. Արամ Աթեշյանին։ Իրենց հայ լինելու փաստը պաշտոնապես գրանցած հայերը սպասում են Դիարբեքիրի Ս. Կիրակոս եկեղեցու վերանորոգման ավարտին՝ այնտեղ մկրտվելու համար։
Մեսուրեն նշել է, որ հարեւանների եւ աշխատակից ընկերների մեջ իրենց պահել են ինչպես մահմեդականներ, սակայն իրենց ընտանիքում մշտապես խնդիր է դրված եղել պահպանել հայ ինքությունը։ «Մայրս ինձ ասում էր, թե թույլ չի տա ինձ` ամուսնանալ մահմեդականի հետ»-նշել է Մենսուրեն։
Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը նշել է, թե շատ հայեր վախենում են հայտնել իրենց հայ լինելու մասին։ Նրանք կամ քաշվում են իրենց հարեւաններից կամ վախենում են աշխատանքից հեռացվել։ Թուրքիայի ժողովրդավարացման եւ մարդու իրավունքների ամրապնդման հետ մեկտեղ, հազարավորները հետ կդառնան իրենց հավատքին։ Այսօր, Թուրքիայի տարբեր նահանգներից՝ Թունջելիից, Տրապիզոնից, Քասթամոնուից երիտասարդներ են գալիս մեզ մոտ՝ հետաքրքվելու իրենց արմատներով։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment