«Ազատությոէն» 16-9-2010- Թուրքիայի բնակիչների ճնշող մեծամասնության համար Եվրամիությանն անդամակցելու գաղափարն այլեւս գրավիչ չէ: Ամերիկյան Մարշալի հիմնադրամի անցկացրած հարցման համաձայն` թուրքերի միայն 38 տոկոսն է կարծում, որ Եվրոպական միությանն անդամակցելը դրական զարգացումների կհանգեցնի Թուրքիայի համար:
2004 թվականին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գաղափարին կողմ էր արտահայտվել այդ երկրում անցկացված հարցման մասնակիցների 70 տոկոսը:
Transatlantic Trends անվանումը կրող այս հետազոտությունը անցկացվել է հունիսին, սակայն դրա արդյունքները հրապարակվել են չորեքշաբթի օրը` Բրյուսելում:
«Հետազոտության արդյունքները վկայում են, որ թուրքական հանրությունը հիասթափված է թե' Միացյալ Նահանգների եւ թե' Եվրամիության կողմից տարվող քաղաքականությունից: Ակնհայտ է նաեւ, որ մարդիկ ավելի մեծ ուշադրություն են սկսում դարձնել Թուրքիայի հարաբերություններին արաբական պետությունների հետ», - նշում են Մարշալի հիմնադրամի ներկայացուցիչները` իրենց պնդումն ապացուցելու համար ներկայացնելով հետեւյալ թվային տվյալները. - «Թուրքերի թիվը, որոնք ասում են, թե միջազգային ասպարեզում նախեւառաջ հարկավոր է համագործակցել Մերձավոր Արեւելքի պետությունների հետ, կրկնապատկվել է` հասնելով 20 տոկոսի: Իսկ Վաշինգտոնի հետ սերտորեն համագործակցելու կողմնակիցների թիվը, ըստ հարցման, այսօր ընդամենը 6 տոկոս է կազմում»:
Զեկույցի հեղինակների կարծիքով` հետազոտության արդյունքները թուրքական արտաքին քաղաքականությունում վերջին տարիներին տեղի ունեցած շրջադարձի վառ ապացույցն են:
«Համեմատած նախորդ տարվա արդյունքների հետ` ավելի քիչ թվով թուրքեր են կարեւորում ՆԱՏՕ-ի դերը, ավելի քիչ են շահագրգռված Եվրամիությանն անդամակցելու հարցում: Համեմատած նախորդ հետազոտության արդյունքների հետ` ավելի քիչ է նաեւ այն հարցվածների թիվը, որոնք պնդում, թե Թուրքիան եվրոպական արժեքների կրող է», - վկայում են հետազոտության հեղինակները:
Փորձագետները նաեւ նշում են, որ Թուրքիայում անկում է ապրել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ժողովրդականությունը:
«Եթե 2009 թվականին Օբամայի գործունեությունը հավանության էր արժանացնում թուրքերի 50 տոկոսը, ապա այսօր այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 28 տոկոս», - նշում են Մարշալի հիմնադրամի մասնագետները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment