Thursday, September 16, 2010

Ֆիլիպ Գորդոնը՝ հայ-թուրքական հարաբերությունների և Թուրքիայի՝ Արևմուտքից հեռանալու մասին

HayNews.am. 16-9-2010- Ամերիկյան Ալման Մարշալի հիմնադրամը վերլուծել է Թուրքիայում վերջերս տեղի ունեցող զարգացումները և հանգել այն մտքին, որ թուրքերն սկսել են հեռվանալ Միացյալ Նահանգներից և Եվրամիությունից ու ավելի մոտենալ Արևելքին:
Zaman-ի փոխանցմամբ՝ Մարշալի հիմնադրամի կատարած վերլուծությունն իր արձագանքն է գտել նաև ԱՄՆ պետդեպարտամենտում, որտեղ փորձել են հակառակը պնդել:
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրասիայի հարցերով խորհրդական Ֆիլիպ Գորդոնը, անդրադառնլով Մարշալի ֆոնդի վերլուծություններին, նշել է, որ «Միացյալ Նահանգները եվրոպական ոչ մի երկրի հետ այդպիսի բաց և շարունակական երկխոսություն չունի, ինչպիսին կա Թուրքիայի հետ»: Գորդոնը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Թուրքիային տեսնել Եվրամիության կազմում:
Ամերիկացի դիվանագետն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ իրենք ամեն կերպ աջակցում են մերձեցման գործընթացին: «Հարաբերությունների կարգավորումն օգուտ կբերի ինչպես երկու երկրներին, այնպես էլ ամբողջ տարածաշրջանին»,-նշել է Գորդոնը:

No comments: