Thursday, September 16, 2010

Մեհմեդ Ալի Բիրանդ. Դինքի սպանությունը Թուրքիայի ամոթն է

Հրանտ Դինքի սպանությունը այս երկրի ամոթն է, դեմքի բիծը: Ըստ Ermenihaber.am լրատվական կայքի` նման համոզմունք է հայտնել թուրք ականավոր լրագրող և վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը:
«Թուրքիան պետք է նորից բացի Դինքի դոսյեն» հոդվածում Բիրանդը գրում է, որ ոստիկանությունը կանխավ գիտեր սպանության մասին, բայց կանխարգելիչ ոչ մի միջոց չձեռնարկեց:
«Դինքը սպանվեց սոսկ այն բանի համար, որ հայկական ծագում ուներ և ոմանց քիմքին ոչ հաճո խոսքեր ասաց»:
Բիրանդը նկատել է տալիս, որ պետական մարմինները Դինքին վաղուց էին սկսել հետապնդել ու հալածել: Հիշեցնում է, որ Քրեական օրենսգրքի չարաբաստիկ 301-րդ հոդվածի հատկանիշներով նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ու դատ բացվեց: Դատարանը Դինքին արդարացրեց:
«Եվ պատկերացնում ե°ք, թե որ ատյանին դա դուր չեկավ,- գրում է Բիրանդը: -Վճռաբեկ դատարանին: Հենց վերջինս էլ փոխեց դատարանի վճիռը, հայտարարեց որ Դինքն, իբրև թե վիրավորել է թուրքական ինքնությունն ու ապահովեց նրա դատաստանը»:

No comments: