Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնել է Թեհրան:
Էդվարդ Նալբանդյանին ընդունել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև զարգացող բազմաբովանդակ համագործակցության առումով` ընդգծելով, որ վերջերս ակտիվացել են բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, ձևավորվել է արդյունավետ տնտեսական համագործակցություն, կյանքի են կոչվում բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր, գոյություն ունի լայն իրավապայմանագրային դաշտ և կա երկկողմ պատրաստակամություն առավել զարգացնել փոխգործակցությունը:
Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են 2009 թ. ապրիլին Հայաստանի նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել հայ համայնքի նկատմամբ Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը:
Իրանի մայրաքաղաքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքիի հետ։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ պատմության ընթացքում երկու հարևան երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները օրեցօր ավելի են ամրապնդվում։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը` քաղաքական, տնտեսական, ապակենտրոնացված ու մշակութային համագործակցության, համատեղ իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, հատկապես` էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում:
Զրուցակիցները վերահաստատել են փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունը` նշելով, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունների հաճախակիությունը նպաստում է համագործակցության առավել ամրապնդմանը:
Նախարարներն անդրադարձել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որը կարևոր դերակատարություն ունի տնտեսական համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման և իրականացման գործում:
Մշակութային փոխանակումների ենթատեքստում կարևորվել է փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը, նախարարները մտքեր են փոխանակեցին զբոսաշրջության խթանման ուղիների շուրջ:
Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդման, խնդիրների բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների և երկխոսության միջոցով լուծման օգտին:
Մանուչեր Մոթաքիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների ընթացքը` կարևորելով Իրանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը այդ հարցում:
Իրանի արտգործնախարարը իր հայաստանյան պաշտոնակցին տեղեկացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած զարգացումներին, դրա վերաբերյալ միջազգային հանրության հետ ընթացող բանակցություններին: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ուշադրությամբ հետևում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և հուսով է, որ Իրանն ու միջազգային հանրությունը համատեղ ջանքերով կարող են գալ փոխադարձ ընդունելի լուծմանը:
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ ասուլիս, որից հետո քննարկումները շարունակվեցին աշխատանքային ճաշի ձևաչափով:
Թեհրանում նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաև ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ:
Էդվարդ Նալբանդյանն ու Սաիդ Ջալիլին անդրադարձել են երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին:
Զրուցակիցները անդրադարձել են երկու երկրների անվտանգության խորհուրդների միջև հաստատված համագործակցությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրների շուրջ:
Սաիդ Ջալիլիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելել է Իրանահայոց թեմի առաջնորդարան, ուր հանդիպում է ունեցել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում տեղի ունեցած զարգացումները, պատասխանել իրանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment