Monday, September 27, 2010

Թուրքիան՝ Վրաստանի հիմնական առեւտրային գործընկեր

News.am. 27-9-2010- 2010թ. հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանի հիմնական առեւտրային գործընկերը Թուրքիան է:
Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը Թուրքիայի հետ տվյալ ժամանակահատվածում կազմել է 677,6 մլն դոլար, ինչը 0,53 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Թուրքիայի հետ շրջանառությունը կազմել է Վրաստանի ընդհանուր առեւտրաշրջանառության 16,7 տոկոսը:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», Վրաստանի երկրորդ գործընկերն Ադրբեջանն է, որի հետ առեւտրաշրջանառությունը կազմել է 426,6 մլն, ինչը 22,65 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Ադրբեջանի հետ շրջանառությունը կազմում է Վրաստանի ողջ առեւտրաշրջանառության 10,5 տոկոսը: Երրորդ գործընկերն Ուկրաինան է:
Վրաստանի հիմնական առեւտրային գործընկերների շարքում են նաեւ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հայաստանը (127,7 մլն կամ 3,2 տոկոս), Արաբական Միացյալ Էմիրաթները եւ Բուլղարիան:

No comments: