Panorama.am. 14-9-2010- Ստամբուլի Հալասքար Գաազի փողոցում, որտեղ տեղակայված է «Ագոս» թերթի խմբագրությունը, քիչ առաջ կարմիր վարդեր էին դրված և մոմեր էին վառվում. Թերթի հանգուցյալ խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կապակցությամբ խմբագրության դիմաց ասուլիս էր հրավիրել Հրանտ Դինքի կինը` Ռաքել Դինքը:
«2004-ից սկսած` թուրքական կառավարությունը պնդում է, թե Հրանտը թրքական ինքնությունը դատապարտել է, ցեղապաշտ պիտակ է ստացել»,- ասուլիսում հայտարարեց տիկին Ռաքելը և հավելեց` հիշեցնելով Դինքի խոսքը. «Այն հանցանքը, որ երբեք չեմ գործել, թրքությունը նախատելն է»:
«Վաղը Ջութակիս (այդպես տիկին Ռաքելը դիմել է ամուսնուն) տարդարձն է. եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշումը նրա տարեդարձի նվեր է»,- նշեց հանգուցյալ Դինքի կինը և տեղեկացրեց, որ որպես բարոյական փոխհատուցում` թուրքական կառավարությունից ստացվելիք դրամական միջոցներով նվիրատվություն է արվելու:
Գումարը հատկացվելու է Հրանտ Դինքի անվան դպրոցին, որտեղ սովորում են Թուրքիայի քաղաքացիություն չունեցող հայաստանցի երեխաներ, ինչպես նաև` Կենտրոնական վարժարանին, իսկ մի մասն էլ հատկացվելու է որպես կրթաթոշակ:
Տիկին Ռաքելը, որ հայտարարությունը կարդալիս հուզվեց ու սկսեց արտասվել, նշեց, որ այս որոշումից հետո ցանկություն կա հավատալու, որ Թուրքիան իրավական ու քաղաքական փոփոխություններ կկատարի:
Նշնք, որ ասուլիսը լուսաբանելու համար եկել էին թուրքական շատ լրատվամիջոցներ:
Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիհե Չեթինը հայ լրագրղների հետ ասուլիսում, գնահատելով ՄԻԵԴ որշումը, նշեց, որ այն շատ կարևոր է: «Պետք է պահանջենք, որ պատասխանատուները պատժվեն ու դատապարտվեն»,- նշեց նա:
Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում թուրքական կառավարության քայլը ՄԻԵԴ որոշումը չառարկելու մասին, տիկին Չեթինը պատասխանեց. «Չեն առարկելու, որովհետև դրա հիմքը չունեն, ի՞նչ պատճառաբանությամբ առարկեն, դրա հիմքերը չկան: Առարկել` նշանակում էր չհայտնաբերել Դինքի սպանության պատասխանատուներին»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment