Երեկ Ստամբուլում կայացած թյուրքալեզու պետությունների ղեկավարների համաժողովի շրջանակներում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ "երկկողմ հարաբերությունների բարձրագույն մարմնի ստեղծման մասին" փաստաթղթի ստորագրումից հետո տեղի է ունեցել մամլո ասուլիս, որի ընթացքում Ադրբեջանի նախգահը պատասխանել է այն հարցին, թե ինչ կտա ստորագրված փաստաթուղթը Ադրբեջանի հիմնական խնդրի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով: "Հակամարտությունը հանդիսանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների մշտական թեմա: Թուրքիան բոլոր ժամանակներում տարբեր ձեւերով մեծ ջանքեր է գործադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման գործում: Բանակցությունները, որ վարվում են այսօր այդ խնդրով, պետք է բերեն արդյունքի: Իսկ արդյունքը կայանում է նրանում, որ պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իհարկե, այս թեման հետագայում եւս կլինի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների օրակարգում: Այսօր Թուրքիան ուժեղ պետություն է: Հաշվի չնստել Թուրքիայի հետ թե տարածաշրջանում, թե ողջ աշխարհում, անհնար է: Թուրքիայի ուժը մեր ուժն է: Այդ պատճառով Թուրքիայի ջանքերն ինքըստինքյան դրսեւորվում են իբրեւ հակամարտության կարգավորման դրական գործոն: Թուրքիայի կառավարությունը այս հակամարտության հետ կապված վարում է չափազանց ակտիվ եւ ճկուն քաղաքականություն: Ես համոզված եմ, որ այդ քաղաքականությունը կունենա դրական արդյունքներ, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի",- ասել է Ալիեւը:
Thursday, September 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment