Aysor.am. 30-9-2010- «Ղարաբաղին անդրադարձը լրատվադաշտում տարածաշրջանային կտրվածքով, ինչու չէ նաև Հայաստանում, հիմնականում իր մեջ պարունակում է անդրադարձ` վերաբերող կոնֆլիկտի կարգավորմանը, քաղաքական կոմպոնենտին, երբ եռանախագահների այց կա: Բայց մենք այնտեղ ունենք թեկուզ դեռևս չճանաչված պետություն, որն ունի իր առօրյան, իր կյանքը և այլն»,- այսօր Երևանում ընթացող «Անվտանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» խորագրով գիտաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Ըստ նրա, հայկական կողմը այդ հարցերը ճշտելու հնարավորությունի ունի ղարաբաղյան գործընկերներից, բայց կա մի բավականին էական խնդիր` ինչ ինֆորմացիա է դուրս գալիս դեպի տարածաշրջան և դեպի աշխարհ, և, օրինակ մարդը, որին հետաքրրում է որևէ հարց կամ խնդիր` վերաբերող Ղարաբաղի հանրային կանքին, սոցիալական վիճակին, տնտեսական հարցերին, որտեղի՞ց է այդ ինֆորմացիան քաղելու և որքանո՞վ է այն լինելու հավաստի. «Այն ամբողջ պրոպագանդիստական արշավի դեմ, որ կա Ադրբեջանի կողմից, այդ ճշգրիտ, առաջին ձեռքից ինֆորմացիայի գտնելը բավականին մեծ խնդիր է»:
Նա կարևորեց, որ իրական հայաստանյան մտահոգությունները, մոտեցումներն ու տեսակետները, ավելի լայն ընդգրկումով հասանելի դառնան հանրային կարծիքին, այդ թվում` տարածաշրջանի և արտաքին աշխարհի:
«Այս հարցերը, և ոչ միայն, իհարկե, տեղեկատվական անվտանգության էլեմենտ են իրենց մեջ պարունակում»,- նշեց Կ. Բեքարյանը:
Այս առումով նա կարևորեց լրատվամիջոցների դերը` որպես դրսից եկող «ինֆորմացիայի ֆիլտր», հատկապես հաշվի առնելով, որ ցանկացած ինստիտուցիոնալ զարգացում իր հետ բերելու է նոր խնդիրներ, որոնք լուծման կարիք կունենան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment