Thursday, September 16, 2010

«Հրապարակ». Դեռ կոմայի մեջ է

Հունիսի 18-ին Ադրբեջանի կողմից Չայլուի հատվածում իրականացված դիվերսիոն հետախուզական գործողությունների արդյունքում հայկական կողմը տվել էր 4 զոհ և 4 վիրավոր։ Վիրավորներից հատկապես ծանր էր Անդրանիկ Արզումանյանի վիճակը, որին տեղափոխել էին կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Հիշեցնենք, որ Անդրանիկը հրազենային վնասվածք էր ստացել գլխի հատվածում և կոմայի մեջ է գտնվում։ Երեկ զանգահարեցինք կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ պարզելու, թե Անդրանիկի մոտ կա՞ արդյոք որևէ փոփոխություն։ Հոսպիտալի տնօրեն Միքայել Միքայելյանը մեզ հայտնեց, որ որևէ դրական փոփոխություն չկա. «Անդրանիկը շարունակում է մնալ կհմայի մեջ»։ Իսկ թե մոտավորապես ինչքան կշարունակվի Անդրանիկի այդ վիճակը, Միքայելյանը պատասխանեց. «Չգիտեմ։ Աստծուց առաջ չընկնենք»։

No comments: