HayNews.am. 16-9-2010- Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի գործերն այդքան էլ լավ չեն ընթանում: Մի քանի օր առաջ Բրայզան չէր կարողացել պատասխանել սենատոր Բոքսերի հարցերին, որոնք վերաբերում էին վերջին շրջանում Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող միջադեպերին: Այժմ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը, ով կասկածվում է ադրբեջանցիների հետ չափից ավելի սերտ կապեր ունենալու և նրանցից ֆինանսական կախվածության մեջ, չի կարողացել պատասխանել ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսի հարցերին: Մենենդեսի հարցերը վերաբերել են Ջուղայի հայկական խաչքարերի նկատմամբ ազերիների բարբարոսությանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` բանակցային գործընթացին լիարժեք մասնակցելուն:
Բրայզան հայտարարել է, թե «եթե հաստատվի, որ Ջուղայի խաչքարերը կոոտրել են ադրբեջանցիները, ես կդտապարտեմ և հասարակական մեծ աղմուկ կբարձրացնեմ հենց Ադրբեջանում»:
Սենատորի այն հարցին, թե ինչու էր Բրայզան դեմ, որ ԱՄՆ Կոնգրեսը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, նախկին համանախագահը կմկմալով պատասխանել է` «Բուշն էր դեմ»:
Տեղեկատվությունը տրամադրել է Հայ Դատի գրասենյակը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment