Panorama.am. 16-9-2010- Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել բրիտանական հեղինակավոր The Daily Telegraph թերթի դեմ, վերջինիս կողմից մի քանի օր առաջ տպված հոդվածի համար, որտեղ հեղինակը նշում է, թե վարչապետ Թայիբ Էրդողանի կուսակցությունը ֆինանսավորվում է Իրանից: Այս մասին հաղորդում է թուրքական TRT հեռուստաընկերությունը:
Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի անցկացումից հետո բրիտանական թերթի կողմից հրապարակված տվյալների համաձայն, Իրանը վարչապետ Էրդողանի կուսակցությանը տրամադրել է 12 միլիոն դոլար, իսկ որոշակի գումար էլ պատրաստվում է փոխանցել մոտ ապագայում: Թերթի տեղեկությունների համաձայն, այսպիսով Իրանը ֆինանսավորելու էր Էրդողանի կուսակցությանը գալիք համապետական ընտրություններում հաջողության հասնելու համար, այսպիսով իր գոհունակությունը արտահայտելով վարչապետի իսլամամետ քաղաքականության համար:
Արդարություն եւ զարգացում կուսակցությունը անհեթեթություն է որակել տեղեկատվությունը եւ հայտարարել է, թե պատրաստվում է վիճարկել այն տեղի եվ միջազգային դատարաններում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment