Thursday, September 16, 2010

Հայ հոգևորականները կարող էին գնալ Վան և այնտեղ անցկացնել Մեծ եղեռնի զոհերի հոգեհանգստի արարողությունը. Դեմոյան

Tert.am. 16-9-2010- 2007թ. գարնանը, երբ բեմադրվեց շոուի առաջին մասը Աղթամարում, թուրքական կողմը հրաժարվեց խաչը տեղադրել, որովհետև Թուրքիան իրեն հռչակել է աշխարհիկ պետություն, եկեղեցուն տրվեց թանգարանի կարգավիճակ։
Ինչպես այսօրվա ասուլիսին հիշեցրեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը, 2007թ. Սուրբ խաչը բավականին ճոխ ձևով զարդարված էր թուրքական դրոշներով, իսկ Աթաթուրքի պատկերը ողջունում էր մարդկանց եկեղեցու մուտքի մոտ։
«Գոնե ինձ համար դա ծիծաղելի արարողություն էր, որովհետև մշակութաբանական և քարոզչական տարրերին տիրապետող անձինք այդ բանը չպետք է թույլ տային», – ասաց նա։
Դեմոյանը համարում է, որ հայկական կողմը համարժեք արձագանք տվեց այս գործընթացի արդեն երկրորդ դրվագին, որը, ինչպես հայտնի է, տեղի կունենա սեպտեմբերի 19–ին։ Այս կոնտեքստում նա նշեց, որ ողջունում է Մայր Աթոռի որոշումը՝ չմասնակցել մատուցվելիք պատարագին։
«Այո, կարելի էր գնալ և մասնակցել Սուրբ խաչի արարողությանը, թույլ տվեք ասել՝ անգամ առանց խաչի։ Առաջին անգամ 1915թ. հետո առիթ և հնարավորություն կընձեռվեր պատարագին զուգընթաց Սուրբ խաչում նաև հոգեհանգստի արարողություն անցկացնել, և դա ոչ ոք իրավունք չունի արգելել։ Հոգեհանգիստ Մեծ եղեռնի զոհերին, դա իրոք խիզախություն կլիներ մեր կողմից», – հավելեց նա։

No comments: